shamshyan.com –ի փոխանցմամբ` խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի Մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Իսահակյան գյուղի սկզբնամասում բախվել են Վազ 2106 մակնիշի 48 LS 072 համարանիշի և Mercedes մակնիշի 45 ՕՏ 492 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում հայտնել են, որ մահացածը 06-ի վարորդն է, ով Անիի նախկին զինկոմ Ժորա Պետրոսյանն էր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում