Մոտոցիկլետ արտադրող իտալական Ducati ընկերությունը Ժնևում ցուցադրել է նորացված Diavel մոդելը՝ նոր լուսարձակներով ու շարժիչով:
Ducati-ն Diavel մոդելը առաջին անգամ ներկայացրեց 2010-ին, և այդ ժամանակից ի վեր մոդելը չէր նորացվել: Ներկայումս իտալացիները մի շարք փոփոխություններ են արել ու ներկայացրել մեքենան Ժնևի ավտոսրահում, գրում է style.rbc.ru-ն:
Մոտոցիկլետը հագեցած է L-աձև Testastretta շարժիչով ու 162 ձիաուժ հզորությամբ:
Կատարելագործվել են նաև նստատեղերը: Մոտոցիկլետն ունի վարելու 3 տեսակ՝ մարզական, քաղաքային ու «տուրիզմ»:
Ինչ վերաբերում է գունային գամմային, ապա մոտոցիկլետը հասանելի է սպիտակ ու կարմիր գույներով:











































