Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ Գլխավոր դատախազության և տուժող կողմի բողոքների վերաբերյալ առարկություններ են ներկայացնում պաշտպանական կողմը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ իրենք օրենսդրական պրոբլեմ են տեսնում, ինչը դատարանին շատ լուրջ, ծանր խնդիրների առաջ է կանգնեցնելու: Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց այս պահին կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան: Միջնորդությանը միացան նաև Քոչարյանի մյուս պաշտպանները՝ Ռուբեն Սահակյանը և Հայկ Ալումյանը, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը: