Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար

Արդարացում՝ «Նորատուսցի Ալիկի» երևանյան տան մոտ «Բդոյի», «Տարզանի» ու ոստիկանների մասնակցությամբ միջադեպի գործով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմեն Գասպարյանի, Արման Խալապյանի և Հրաչյա Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը սկսվել է 2016 թվականի հուլիսից, իսկ դատավճիռ կայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 10-ին:

Դեպքը տեղի է ունեցել «Նորատուսցի Ալիկի»՝ Ալիկ Բանդուրյանի մոր անունով Երևանում գտնվող տան մոտ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին:

Այս գործով ամբաստանյալներից՝ «Բդո» մականունով Արմեն Գասպարյանը ամբաստանյալ է նաև «Նորատուսցի Ալիկի» ու «Չարբախցի Գեղամի»՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված «ռազբորկայի» գործով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում «Նորատուսցի Ալիկի» մտերիմներ «Բդո» մականունով Արմեն Գասպարյանը, «Տարզան» մականունով Արման Խալապյանը, ինչպես նաև ոստիկանության պետական պահպանության վարչության աշխատակից Հրաչյա Հակոբյանը, որ պայմանագրային կարգով ծառայություն էր իրականացնում «Նորատուսցի Ալիկի» մոր անունով գրանցված «Եվրոպա» ընկերությունում, Երևանի Շահումյան փողոցում՝ վերոհիշյալ տան մոտ, մոտեցել են այնտեղ կայանված մեքենայի մեջ գտնվող ոստիկանության աշխատակիցներ Դավիթ Ա.-ին, Սուրեն Գ.-ին ու Անդրանիկ Ե.-ին: Հետաքրքրվել են, թե նրանց մեքենան ի՞նչ նպատակով է կայանված Ալիկ Բանդուրյանի տան մոտ:

«Օպել» մեքենայի մեջ գտնվողները, ըստ առաջադրված մեղադրանքի, «ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ՝ ցույց տալով վկայականները, և հայտնել են, որ տարածքում ծառայություն են իրականացնում»:

Այս հանգամանքը այլ կերպ է ներկայացվում ամբաստանյալների կողմից. նրանք պնդում են, որ հիշյալ տան մոտ կայանված մեքենայում գտնվողները չեն ներկայացել որպես ոստիկաններ, վկայականներ ցույց չեն տվել, եղել են քաղաքացիական հագուստով, մեքենան եղել է առանց տարբերանշանների…

Ըստ մեղադրանքի՝ «հավաստիանալով, որ մեքենայում գտնվողները ոստիկաններ են, և անտեսելով այդ հանգամանքը» Արմեն Գասպարյանը իր մոտ ապօրինի գտնվող «Սայգա ՄԿ» 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի գործադրմամբ, Արման Խալապյանի հետ, Հրաչյա Հակոբյանի օժանդակությամբ իշխանության ներկայացուցիչ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել է առողջության համար վտանգավոր բռնություն՝ ձեռքերով ու ոտքերով , ինչպես նաև ինքնաձիգի խզակոթով հարվածներ է հասցրել նրանց՝ Անդրանիկ Ե.-ի առողջությանը պատճառելով թեթև վնաս, իսկ մյուս երկու տուժողների առողջությանը՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ նույն ժամանակ տուժող Դավիթ Ա.-ի կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, սակայն Արմեն Գասպարյանն ու Արման Խալապյանը չեն ենթարկվել ծեծը դադարեցնելու և զենքը վայր դնելու օրինական պահանջներին, շարունակել են ծառայական պարտականություններ կատարող ոստիկաններին դիմադրություն ցույց տալ, որը, ըստ մեղադրանքի, «կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ հնարքներ կիրառելու արդյունքում»:

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Հակոբյանը, օժանդակելով Արմեն Գասպարյանին ու Արման Խալապյանին, վերցրել է հեռախոսակապի միջոցով օժանդակ ուժեր կանչելու փորձ կատարող Անդրանիկ Ե.-ի բջջային հեռախոսը, գցել է գետնին, նրան զրկել է օգնություն կանչելու հնարավորությունից:
Արման Խալապյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, Արման Գասպարյանին՝ 316 հոդվածի 2-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով, իսկ Հրաչյա Հակոբյանին՝ 38-316 հոդվածի 2-րդ մասով: Երեք ամբաստանյալները, որ գտնվել են նախնական կալանքի տակ, վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ազատ են արձակվել գրավով:

Այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 239 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև Կարեն Խաչատրյանին: Վերջինիս էր պատկանում՝ նրա անունով էր հաշվառված դեպքի պահին Արմեն Գասպարյանի մոտ գտնվող, փամփուշտներով լիցքավորված «Սայգա» որսորդական ակոսափող ինքնաձիգը: Խաչատրյանը մեղադրվում էր իրեն պատկանող զենքը դեպքից օրեր առաջ Արմեն Գասպարյանին հանձնելու, զենքը պատշաճ չպահելու համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքի:

Առաջին ատյանի դատարանը հաստատված է գնահատել, որ Կարեն Խաչատրյանը 2015 թվականի սեպտեմբերի կեսին որսի գնալու նպատակով հանդիպել է ընկերոջը՝ Արման Գասպարյանին, վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, որսի չեն գնացել, բայց Խաչատրյանը որսորդական հրացանը թողել է Արմեն Գասպարյանի մոտ՝ նրա փաստացի բնակության վայրում:

2015 թվականի սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հաստատած գրաֆիկով նույն բաժնի օպերլիազորներ Դավիթ Ա.-ն, Սուրեն Գ.-ն ու Անդրանիկ Ե.-ն, վերջինիս «Օպել» մեքենայով օպերատիվ ծառայություն են իրականացրել բաժնի կողմից սպասարկվող տարածքներում: Մեքենան կայանված է եղել այն փողոցի հատվածում, որտեղ գտնվում է «Նորատուսցի Ալիկի» մոր անունով հաշվառված տունը:

Ալիկ Բանդուրյանի մտերիմներ Արմեն Գասպարյանը, Արման Խալապյանը մոտեցել են կայանված «Օպել» մեքենային՝ պարզելու այդ վայրում գտնվելու նպատակը: Արմեն Գասպարյանն իր հետ վերցրել է Կարեն Խաչատրյանի «Սայգա» որսորդական ինքնաձիգը:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Գասպարյանն ու Արման Խալապյանը մեքենայում գտնվողներին հարցուփորձ են արել, Գասպարյանը «ձեռքի ինքնաձիգով սպառնալով՝ պահանջել է, որ նրանք մեքենայից դուրս գան: Նրանք ներկայացել են որպես ոստիկաններ, ցույց են տվել վկայականները, հայտնել են, թե տարածքում ծառայություն են իրականացնում: Գասպարյանի հանձնարարությամբ Խալապյանը զննել է մեքենան, բեռնախցիկում տեսել է ոստիկանական համազգեստի գլխարկ, վկայականի համար նախատեսված՝ համազգեստով լուսանկարներ, այցեքարտեր, ոստիկանական ձևաթղթեր:

Անդրանիկ Ե.-ն փորձել է թույլ չտալ, որ մեքենան զննեն, ինչի պատճառով վիճաբանություն ու քաշքշուկ է առաջացել, Գասպարյանն ու Խալապյանը Անդրանիկ Ե.-ի առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել՝ ձեռքերով, ոտքերով, ինքնաձիգի խզակոթով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս: Խալապյանը ձեռքով հարվածել է միջամտելու փորձ կատարող Սուրեն Գ.-ի դեմքին: Գասպարյանն ու Խալապյանը հարվածել են նաև միջամտելու փորձ կատարող Դավիթ Ա.-ին: Միջադեպը կանխվել է Դավիթ Ա.-ի կողմից կատարված հեռախոսազանգի արդյունքում դեպքի վայր ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից»:

Երեք ամբաստանյալներն էլ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանք իրադարձությունները այլ կերպ են նկարագրել: Արմեն Գասպարյանն ու Արման Խալապյանը հայտնել են, թե դեպքի օրը Ալիկ Բանդուրյանի մորը նրա ղեկավարած «Եվրոպա» ընկերությունից նրա մեքենայով տուն են ուղեկցել: Երբ հասել են Շահումյան փողոցում գտնվող տան մոտ, ոչ հեռու կայանված տեսել են «Օպել» մեքենա: Նկատել են, որ վարորդի կողքին նստածը, իրենց տեսնելով, գլուխն իջեցրել ու փորձել է թաքնվել:

Արմեն Գասպարյանը Խալապյանին առաջարկել է պարզել, թե ովքեր են մեքենայի մեջ, ինչ նպատակով են մեքենան կայանել այդ տարածքում: Խալապյանի հարցին վարորդը պատասխանել է, թե ցանկանում են այդտեղ հողատարածք գնել: Նա ցույց է տվել Ալիկ Բանդուրյանի մորը պատկանող կիսակառույց տունը: Գասպարյանն ու Խալապյանը տեղյակ լինելով, որ այդտեղ հողատարածք չի վաճառվում, պահանջել են, որ մեքենայում գտնվողները դուրս գան մեքենայից: Նրանք կանչել են ոստիկանության աշխատող Հրաչյա Հակոբյանին, ով դուրս էր գալիս Ալիկ Բանդուրյանի մոր տանից, որպեսզի Հակոբյանը, որպես ոտիկանության աշխատող, պարզի, թե մեքենայում գտնվողներն ովքեր են: Վերջիններս Հրաչյային էլ նույն պատասխանն են տվել: Արմեն Գասպարյանը բացել է դուռն ու հետևի նստատեղին նստածին առաջարկել է դուրս գալ: Երբ այդ անձն իջել է մեքենայից, Գասպարյանը նրա կողքին նկատել է ատրճանակը ու գոռացել է. «Սրանք կիլլեր են»: Խալապյանը բռնել է այդ անձի ձեռքը, որ նա չկարողանա ատրճանակը հանել: Այդ ժամանակ տարածքում հայտնվել են այլ մեքենաներ, որոնցից իջել են հինգ հոգի ու ներկայացել են որպես ոստիկաններ: Քրեական հետախուզության պետ ներկայացած անձը վկայական է ցույց տվել: Ըստ ամբաստանյալների՝ իրենք անմիջապես ենթարկվել են ժամանած ոստիկանների պահանջին, Գասպարյանը հանձնել է մոտը եղած ինքնաձիգը, նստել են նրանց մեքենան ու բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Միայն բաժնում են իմացել, որ «Օպելի» մեջ նստած երեք հոգին ոստիկաններ էին:

Ամբաստանյալները պնդել են, որ «Օպելը» չեն զննել, ոստիկանական գլխարկ, լուսանկարներ ու այլ փաստաթղթեր չեն գտել, ոչ մեկին չեն հարվածել, միայն հետևի նստատեղին նստածի հետ փոխադարձ քաշքշուկ է առաջացել…

Տուժող ոստիկանների վարկածով՝ հիշյալ տարածքում դեպքի օրն իրենք օպերատիվ-հետախուզական ծառայություն էին իրականացնում՝ ըստ գրաֆիկի: Երբ գտնվել են մեքենայի մեջ, վարորդի կողմի դուռը բացել է «Տարզան» մականունով Արման Խալապյանը, պահանջել է իջնել մեքենայից:

Իրենք իջել են, տեսել են ևս երկու անձի, որոնցից «Բդո» մականունով Արմեն Գասպարյանի ձեռքին ինքնաձիգ կար: Իրենք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, ցույց են տվել վկայական, ասել են, թե ծառայություն են իրականացնում: Խալապյանն ուսումնասիրել է վկայականները, ասել է, թե դրանք կեղծ են: Գասպարյանի պահանջով նա զննել է մեքենան, իրենք փորձել են թույլ չտալ, բայց Գասպարյանը սպառնացել ինքնաձիգով:

Խալապյանը բեռնախցիկից հանել է ոստիկանության համազգեստի գլխարկ ու քմծիծաղով ասել է. «Սրանք մենթ են»: Նա գլխարկը գցել է գետնին: Բեռնախցիկից հանել է նաև այցեքարտեր, արձանագրությունների ձևաթղթեր, ոստիկանի համազգեստով լուսանկարներ: Իրենցից պահանջել են պառկել գետնին:

Ինքնաձիգը ձեռքին Գասպարյանը զանգել է ինչ-որ մեկին ու ասել է՝ սրանք մենթեր են: Նրա խոսելուց հասկացել են, որ իրենց ուզում են տանել «բեսեդկա», որը տանից մոտ 100 մետր հեռու էր: Իրենք դիմադրել են, վիճաբանություն է սկսվել, նրանք հարվածներ են հասցրել իրենց: Անդրանիկ Ե.-ն փորձել է զանգել բաժին և օժանդակ ուժեր կանչել, բայց Հրաչյա Հակոբյանը նրա ձեռքին հարվածել, հեռախոսը գցել է գետնին…

Առաջին ատյանի դատարանը հաստատված է գնահատել Արման Խալապյանին, Արմեն Գասպարյանին ու Կարեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները:

Արման Խալապյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման, Արմեն Գասպարյանը՝ 6 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման: Նրանց պատժի սկիզբը կհաշվվի փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Կարեն Խաչատրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Հրաչյա Հակոբյանին առաջին ատյանի դատարանն արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Արման Խալապյանի ու Արմեն Գասպարյանի շահերի պաշտպանները և մեղադրող դատախազը:

Դատախազը բողոք է բերել Հրաչյա Հակոբյանի արդարացման մասով՝ պահանջելով նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել համաչափ պատժի:

Արման Խալապյանի ու Արմեն Գասպարյանի շահերի պաշտպանները պահանջել են իրենց պաշտպանյալներին արդարացնել ու դադարեցնել նրանց քրեական հետապնդումը: Ապօրինի զենք կրելու մասով Արմեն Գասպարյանի նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը, այդ մասով վարույթը կարճել:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Նարինե Հովակիմյան, Ալեքսանդր Ազարյան, Մհեր Արղամանյան կազմով, դատական այս նիստի սկզբից հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց որոշումը:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվեց անհիմն լինելու հիմքով: Արման Խալապյանի և Արմեն Գասպարյանի շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքները բավարարվեցին:

Հանցակազմի բացակայության հիմքով Արման Խալապյանն ու Արմեն Գասպարյանը արդարացվեցին ու ճանաչվեցին անմեղ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով:

Արմեն Գասպարյանի նկատմամբ ապօրինի զենք պահելու մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, կիրառվեց Համաներման ակտի համապատասխան դրույթը, նա ազատվեց պատժի կրումից:

Նախագահողը տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է ո՛չ միաձայն՝ դատավոր Մհեր Արղամանյանն առանձին կարծիքի մնացել:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Գասպարյանին՝ Բդոյին, արդարացրել էր նաև Չարբախցի Գեղամի մասնակցությամբ ու Նորատուսցի Ալիկի «դրդչությամբ» «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած արյունոտ ռազբորկայի գործով:

Այդ գործով բերված բողոքները վերաքննիչ քրեական դատարանը՝ այլ կազմով, դեռ քննում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում