Tuesday, 23 06 2026
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը

Հրաժարականների և հեռացումների ցնցող պատկեր հայկական ֆուտբոլում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունը, բացի լարվածությամբ, ինտրիգներով և սկանդալներով աչքի ընկավ նաև բացառիկ մի երևույթով: Առաջնության ընթացքում մասնակից 9 թիմերից 8-ը՝ մեկ նույնիսկ մի քանի անգամ փոխեցին գլխավոր մարզիչներին: Նման պատկեր իսկապես դժար է տեսել և ոչ մի երկրի ֆուտբոլային առաջնություններում: Դեռևս ապրիլին Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ մեր լավագույն մասնագետներից Աբրահամ Խաշմանյանը: Վերջինս 3-րդ անգամ աշխատանքի անցավ «Ալաշկերտում», որը գլխավորում էր Արամ Ոսկանյանը: Առաջնության մեկնարկին «Ալաշկերտը» գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը, սակայն անհաջող հանդիպումների շարքից հետո նա հեռացավ: Սուքիասյանին փոխարինել էր հենց Արամ Ոսկանյանը: Վերջինս առաջնության սկզբում «Բանանցի» գլխավոր մարզիչն էր, սակայն կրկին թույլ արդյունքի համար հեռացել էր:

Այսօր «Բանանցը» գլխավորում է Իլշատ Ֆայզուլինը, որը վերջերս երկարատև պայմանագիր կնքեց երևանյան ակումբի հետ: Ապրիլին «Փյունիկից» հեռացել էր վերջին շրջանում Հայաստանում աշխատող լավագույն մասնագետներից մեկը, եթե ոչ լավագույնը՝ Անդրեյ Տալալաևը: Նա ընտանեկան խնդիրների պատճառով վերադարձել է Ռուսաստան և գլխավորել «Խիմկին»: Տալալաևին փոխարինել է մեկ այլ հայտնի ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը: Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած «Արարատ-Արմենիան», առաջնությունը սկսել էր բելառուս մասնագետ Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ, սակայն մի քանի ամիս անց նրան փոխարինեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Առաջնության առաջին հատվածում Վանաձորի «Լոռին» կարծես վատ չէր խաղում Արմեն Ադամյանի գլխավորությամբ: Ակումբի ղեկավարությունը սակայն ձմեռային դադարի ժամանակ Ադամյանի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեց Արթուր Պետրոսյանին: Վերջինիս աշխատանքը «Լոռիում» չստացվեց և առաջնության վերջնամասում Պետրոսյանը հեռացավ: Օրեր առաջ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյանը նշանակվեց «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Մեր ակումբներից «Արցախը» առաջնության սկզբում խաղում էր Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, որը առաջնության երկրորդ հատվածում հեռացավ: «Արցախի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Սևադա Արզումանյանը:

Հունիսի 1-ին պարզ դարձավ, որ «Արցախը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Սևադա Արզումանյանի, մարզիչներ Կարեն Բարսեղյանի և Արթուր Ասոյանի հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ անվանափոխվելով դարձավ «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբ: Մարզչական փոփոխություն կարծես տեղի է ունեցել նաև «Գանձասար-Կապան» թիմում: Այս թիմը գլխավորում էր Աշոտ Բարսեղյանը, սակայն առաջնության երկրորդ հատվածում թիմը ելույթ էր ունենում Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ: Եվ վերջապես, Երևանի «Արարատը», առաջնությունը սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որին փոխարինեց Խաշմանյանը: Վերջինիս հեռանալուց հետո «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Տիգրան Եսայանը: Այս մասնագետն էլ սակայն երկար չաշխատեց հայկական ամենատիտղոսակիր թիմում: Բոլորովին վերջերս «Արարատի» գլխավոր մարզիչ նշանակվեց ռուս մասնագետ Սերգեյ Բուլատովը: Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 9 թիմերից փոփոխություններ տեղի չեն ունեցել միայն «Շիրակում»: Այս թիմը շարունակում է գլխավորել Վարդան Բիչախչյանը: Հրաժարականներն ու հեռացումները մեր առաջնությունում այնքան շատ են, որ դրանք նույնիսկ դժվար է հաշվել: Այս երևույթը կարելի է բացատրել թերևս պրոֆեսիոնալիզմի պակասով: Ավելի ստույգ թիմերի ղեկավարները և սելեկցիոն բաժնի աշխատակիցները առանց խորը վերլուծելու իրավիճակը որոշումներ են կայացնում, իսկ մի քանի ամիս անց փոշմանում:

Այստեղ ընկալելի է թերևս «Փյունիկի» մոտեցումը: Ակումբի ղեկավար Արթուր Սողոմոնյանը թիմը վստահել էր բանիմաց մասնագետի: Վերջինս հարգելի պատճառով հեռացավ և նրան փոխարինեց մեկ այլ բարձրակարգ մասնագետ: Կարելի է առանձնացնել նաև Գյումրիի «Շիրակի» ղեկավարության որդեգրած քաղաքականությունը: Երկար տարիներ «Շիրակի» գլխավոր մարզիչը գյումրեցի մասնագետ Վարդան Բիչախչյանն է: Նրա գլխավորությամբ «Շիրակը» ցուցադրում է կայուն և դինամիկ ֆուտբոլ: Այո, այս առաջնությունում Գյումրիի թիմը միայն 6-րդն էր, բայց գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ: Նախորդ տարի, հայտնի սկանդալից հետո թիմը հրաժարվել էր մասնակցել Բարձրագույն խմբի առաջնությանը և ՀՖՖ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո միայն պատրաստակամություն հայտնեց վերադառնալու: «Շիրակում» առաջացել էին կադրային բավական լուրջ խնդիրներ, որոնք ուղղակի հնարավոր չէր ամիսների ընթացքում կարգավորել: Հասկանալի է, որ ակումբի ղեկավարները ցանկանում են բարձր արդյունքներ գրանցել, բայց…: Հարկավոր է ավելի լուրջ մոտենալ նման խնդիրներին: Ինչ վերաբերվում է «Արարատին», ապա այս թիմի գործելակեպին կանդրադառնանք ավելի ուշ:

Կարող ենք արձանագրել միայն, որ տեղի ունեցող երևույթը խոսում է հայկական ակումբային ֆուտբոլի նոր ձևավորման մասին: Ակումբները շարունակ փնտրտուքի մեջ են և նրանցից քչերին է հաջողվում թե կազմի, և թե մարզչական շտաբի առումով կայուն պատկեր ստանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում