Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը. Այժմ շարունակվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը:
«Մեզ համար բյուջեի կատարողականը ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի կենսագործումն է: Կա ապրանքների թանկացում, արտագաղթը չի նվազել, սոցիալական խնդիրների տեսանելի առաջընթաց չկա, պատերազմի սպառնալիքին զուգահեռ՝ ՀՀ-Արցախ մշուշը թանձրանում է: Ինչո՞վ է բյուջեի կատարողականը դրական»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Դիմելով վարչապետին՝ նա ասաց. «Երբ ասում եք, թե տնտեսական տրամադրությունները լավն են՝ մենք էլ ենք ուզում, որ այդպես լինի, բայց դրա իրատեսական հիմքերը չկան: Դա նույն բանն է, որ ուզենանք ավելի գեղեցիկ կամ հզոր երևալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































