Բրիտանիայում հայտնի իլյուզիոնիստ Ջոնաթան Գուդվինին հագցրել են զսպաշապիկ և 60 մ բարձրության վրա կապել հայտնի «սատանայի անիվին»: Դուրս գալու համար նա մի քանի րոպե է ունեցել, քանի որ նրան պահող պարանը այրվում էր՝ հայտնում է fedpost.ru-ն:
Բազմամարդ բազմությունը չի կարողացել զսպել հետաքրքրությունը: Պարզվել է՝ Գուդվինը այդ հնարքը նկարահանել է իր նոր՝ The Incredible Mr Goodwin («Անհավանական պարոն Գուդվինը») հեռուստաշոուի համար:
Իլյուզիոնիստի զսպաշապիկն այրվել է, բայց նա իսկապես հրաշքով հասցրել է ազատվել դրանից: Ապշահար հանդիսականները ծափերով են ողջունել նրան:
«Վտանգն իմ մասնագիտության մի մասն է: Յուրաքանչյուր հնարքի ժամանակ ես ադրենալինի հսկայական հոսք եմ ստանում և ամեն անգամ ուզում եմ մի նոր բան փորձել, ուզում եմ դուրս գալ հնարավորի սահմաններից»,- ասել է Գուդվինը:











































