Իր կյանքի մեծ մասը ճաղերի հետևում անցկացրած 73-ամյա կրկնահանցագործը, ով ազատ է արձակվել, չի կարողացել հարմարվել նոր պայմաններին: Նախկին կալանավորը հարազատ բանտ վերադառնալու ծրագիր է մշակել՝ հայտնում է fedpost.ru-ն:
Իր երազանքն իրականացնելու համար Չիկագոյի քաղաքացի Ուոլթեր Անբեհաունը բանկ է թալանել, բայց այնպես, որ ատենակալները կասկած անգամ չունենան, որ հանցագործն ինքն է:
Նա մտել է բանկ, վերարկուի տակ թաքցրած ատրճանակով վախեցրել գանձապահին, ով տվել է ամբողջ գումարը:
Անբեհաունն այնպես է կանգնել, որ բոլոր տեսախցիկներն արձանագրեն իր դեմքը:
Հաշված վայրկյաններ անց ոստիկանները հայտնվել են հյուրանոցի նրա վարձած համարում: Նա խոստովանել է մեղքը: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կդատապարտվի 20 տարվա ազատազրկման:







































