Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Կառավարությունն ուզում է, որ «Նաիրիտ»-ն աշխատի. մնում է ներդրող գտնել և ստեղծել 1200-1500 աշխատատեղ

Նախօրեին՝ հունիսի 18-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն այն մասին, որ օրենքով պարտադիր, «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցներն իրենց կարծիքները ներկայացնելու համար: Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:

Կառավարությունում քննարկմանը մասնակցած «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ կարևոր հանդիպում էր, և շատ կարևոր համաձայնության են եկել կառավարության հետ։ «Այն անհասկացողությունը, որը, որ կար, և որով այս ամսվա 25-ին աճուրդ էր նախատեսած, և աճուրդով գործարանի ամբողջ գույքը պետք է հանվեր վաճառքի ու առանձին-առանձին լոտերով պետք է վաճառվեր, իսկ կառավարությունում ստորագրված հուշագրով արձանագրվել է, որ գործարանի գույքը, արտադրամասերը առանձին-առանձին չեն կարող վաճառվել, գործարանը ամբողջությամբ պետք է օտարվի։ Սա նշանակում է, որ կառավարության հետ եկել ենք այն եզրահանգման, որ գործարանը պետք է աշխատի, և ամեն ինչ պետք է անել, որ գործարանը վերագործարկվի, այլ ոչ թե օտարվի։ Այդ թղթի ստորագրումը հենց դա է նշանակում, որ ներդրումային ցանկացած ծրագրի դեպքում կառավարությունը կտեղեկացնի նաև համակարգող խմբին, որ մեր մասնագետները նայեն և իրենց կարծիքն ասեն։ Կառավարությունն արդեն հաշվի է առնելու համակարգող խմբի կարծիքը «Նաիրիտ»-ի հետ կապված ցանկացած հարցի դեպքում»,- ասաց Իսրայելյանը։
Նա նաև նշեց, որ ժամանակավորապես դադարեցվել է գործարանի սնանկության գործընթացը, գույքի օտարում չի լինելու այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա ներդրողներ գտնել։ Իսկ ներդրողներ գտնելու գործով պետք է զբաղվի և՛ կառավարությունը, և՛ համակարգող խումբը՝ համատեղ ջանքերով։

Կարեն Իսրայելյանի համար կառավարությունում տեղի ունեցած հանդիպման ամենակարևոր արձանագրումը եղել է այն, որ վերջնականապես համոզվել է՝ կառավարությունը վճռական է «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցում. «Այն ստորագրությունը, որը կառավարությունը դրեց հուշագրի տակ, նշանակում է, որ իրենք գտնում են, որ գործարանը պետք է աշխատի, և ամեն քայլ պետք է անել այդ ուղղությամբ, գործարանն աշխատելու ուղղությամբ։ Մենք էլ կառավարության հետ պայմանավորվեցինք, որ մենք էլ պետք է մշակենք, ներկայացնենք առաջարկություն ներդրողներին, թե կառավարությունն այսօր ինչ կարող է առաջարկել ներդրողներին, ինչ առավելություններ կարող է տալ ներդրողներին «Նաիրիտ» գործարանը վերաշահագործելու դեպքում։ Մենք կառավարության հետ պայմանավորվել ենք, որ հաջորդ շաբաթ մենք այդ փաստաթուղթը կտանք իրենց։ Փաստաթղթում մշակվելու են և ներկայացվելու են գրավիչ պայմաններ ներդրողների համար։ Այս քայլը, որը, որ արվեց կառավարության կողմից, կոնկրետ քայլ էր «Նաիրիտ»-ը վերականգնելու հետ կապված»,- ընդգծեց Իսրայելյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ կառավարության հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ ամեն ինչ անել շատ արագ, քանի որ սնանկության գործընթացը չի կարող երկար ժամանակ կանգնեցվել։ Այդ իսկ պատճառով, համակարգող խումբն արդեն իսկ պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել Ներդրողների ակումբ հնարավոր ներդրողների համար, որից հետո, եթե լինեն ռեալ առաջարկներ, արդեն կսկսեն քննարկել հետագա մանրամասները։ «Եթե ներդրողը եղավ, գումարը եղավ, գործարանը 12-14 ամսում արդեն արտադրանք կտա, սկզբնական շրջանում կստեղծվի 1200-1500 աշխատատեղ։ Մենք կսկսենք զարգացնել Հայաստանի քիմիան, որի մեջ կմտնի Վանաձորի «Քիմպրոմը», միանշանակ»,- եզրափակեց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում