Ղրիմա-թաթարական ժողովրդի Մեջլիսը դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ-պետություններին՝ ղրիմյան ճգնաժամի լուծման գործընթացին միջամտելու խնդրանքով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ղրիմի թաթարները, որոնց նկատմամբ 20-րդ դարի կեսերին ԽՍՀՄ-ի կոմունիստական ռեժիմի կողմից իրականացվել է ցեղասպանություն, ենթակա է նոր ողբերգություն ապրելու ռիսկին: Ձեզ կոչ ենք անում օգտագործել ԻՀԿ-ի իշխանությունը՝ ճգնաժամի կարգավորման խաղաղ ուղիներ որոնելու համար»,- ասված է Ղրիմի թաթարների՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ բին Ամինին հղված ուղերձում:
Հայտարարության մեջ նշված է, որ Ղրիմում հատուկ անհանգստություն են առաջացնում բազմաթիվ «պարամիլիտարիստական կազմավորումները»՝ այն դեպքում, երբ Ղրիմի թերակղզու խաղաղ բնակչությունն անզեն է:








































