Հանրաճանաչ մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին հանրությանը ներկայացել է անկեղծ հանդերձանքով: Լուսանկարն աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում:
Ռատակովսկին ռեստորանում է հայտնվել երկար ծավալուն թևերով սպիտակ զգեստ-վերնաշապիկով: Հանդերձանքը, որը հազիվ է ծածկում աստղի հետույքը, զարդարում են երկու գրպան՝ կրծքից ներքև և երկուսը՝ ներքևի հատվածում: Ռատակովսկին սլացիկ կազմվածքն ընդգծել է գոտիով:
Աստղը կերպարը լրացրել է պարանոցի խոշոր զարդերով և բաց երանգի կլատչով:













































