Թե որքան անհետացած քաղաքներ կան մեր մոլորակի վրա՝ ոչ ոք հստակ չգիտի: Ներկայացնում ենք հնագետների կողմից հայտնաբերված որոշ այդպիսի քաղաքներ:
1. Տիկալ, Գվատեմալա: Տիկալը մայաների ամենամեծ քաղաք-պետություններից է: Կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում:
2. Քթեսիֆոն, Իրաք: 2-7-րդ դարերում այն Պարթևների թագավորության մայրաքաղաքն էր, ապա՝ Սասանյանների:
3. Մեծ Զիմբամբվե: Ըստ հնագետների՝ քաղաքը կառուցվել է 1130-ին և երեք դար համարվել է շոն ժողովրդի գլխավոր սրբատեղին: Քաղաքի հսկայական պարիսպները կառուցվել են առանց որևէ շինարարական լուծույթի օգնության, իսկ դրանց բարձրությունը հասնում է 5 մետրի:
4. Մոհենջո-Դարո, Պակիստան: Թարգմանաբար «Մեռյալների բլուր» նշանակող քաղաքը ավելի քան 4500 տարի առաջ ի հայտ է եկել Ինդոս գետի հովտում:
5. Բագերհաթ, Բանգլադեշ: Գանգես և Բրահմապուտրա գետերի միաձուլման վայրում գտնվող այս քաղաքը կառուցվել է 15-րդ դարում: Քաղաքի ծաղկման շրջանում այստեղ գործել է 360 մզկիթ: Քաղաքն անկում է ապրել հիմնադրի մահից հետո:
6. Մեսա-Վերդեի ազգային պարկ, ԱՄՆ: Այս վայրում գտնվում են հնագույն քաղաքների բազմաթիվ ավերակներ, որոնք կառուցվել են 6-13-րդ դարերում՝ անասազի ցեղի հնդկացիների կողմից: Պարկում ամենախոշոր կառույցը հսկայական «Ժայռե ապարանքն» է:
7. Վիջայանագար, Հնդկաստան: Քաղաքը ժամանակին եղել է հսկայական կայսրության մայրաքաղաք: Այսօր արդեն թարգմանաբար Հաղթանակ նշանակող քաղաքի տեղում գտնվում է Համփի գյուղը:
8. Անի, Թուրքիա: Անին Հայկական թագավորության մայրաքաղաքն էր, որը գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում: Այն հայտնի էր որպես Հազարումեկ եկեղեցիների քաղաք: Այնտեղ պահպանվել են 11-13-րդ դարերի հայկական եկեղեցիների ավերակներ:
9. Ֆիվեր, Եգիպտոս: Այն աշխարհի ամենամեծ քաղաքի իր կոչումը պահպանել է մինչև մ.թ.ա. 1000 թվականը: Այստեղ հատկապես հայտնի են Լուքսորի, Կառնակի տաճարները, ինչպես նաև Թութանհամոնի դամբարանը:
10. Կարթագեն, Թունիս: Իր բազմադարյա պատմության ընթացքում Կարթագենը եղել է տաբեր պետությունների մայրաքաղաք: Քաղաքը վերջնականապես անկում է պարել 7-րդ դարի վերջում, երբ ավերվել է արաբների կողմից:
11. Պերսեպոլիս, Իրան: Քաղաքը հիմնադրել է Կյուրոս Մեծ թագավորը՝ մ.թ.ա. 560 թվականին: Արաբական նվաճումների շրջանում, սակայն, այն ամբողջությամբ ավերակների է վերածվել:
12. Եփեսոս, Թուրքիա: Հենց այստեղ է մ.թ.ա. 6-րդ դարում կառուցվել Արտեմիսի տաճարը:
13. Պալենկե, Մեքսիկա: 3-8-րդ դարերում քաղաքը մեծ նշանակություն է ունեցել մայաների քաղաքակրթության համար:
14. Պոմպեյ և Հերկուլանում քաղաքները՝ Իտալիայում: Քաղաքները կործանվել են հրաբխի ժայթքման հետևանքով:
15. Պետրա, Հորդանան: Քաղաքը գտնվում էր կարևոր առևտրական խաչմերուկում, ինչն ապահովում էր դրա բարգավաճումը: Սակայն ժամանակի ընթացքում հռոմեացիները յուրացրել են ջրային ուղին:
16. Անգկոր, Կամբոջա: Անգկորը Կխմերյան կայսրության մայրաքաղաքն էր 9-15րդ դարերում:
17. Սյուդադ-Պերդիդա, Կոլումբիա: Թարգմանաբար նշանակում է «Անհետացած քաղաք»: Այն պատահաբար հայտնաբերվել է 1972-ին՝ տեղի դամբարանագողների կողմից:
18. Մաչու-Պիկչու, Պերու: 2007-ին այն ստացել է Աշխարհի նոր հրաշալիք անվանումը: Քաղաքը հիմնադրվել է 1440-ին և բարգավաճել մինչև բնակիչների անհետացումը՝ 1532 թվականը:
19. Չիչեն-Իցա, Մեքսիկա: Մայաների քաղաքակրթության ամենամեծ քաղաքներից է: Հիմնադրվել է 7-րդ դարում:
20. Զանադու, Մոնղոլիա: Քաղաքը լեգենդար Խուբիլայ մոնղոլ խանի ամառային նստավայրն է եղել:









































