Ծխողին ծխախոտից հրաժարվել կարող է ստիպել կաշառքը: Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով 16 փորձի արդյունքները, որոնց շրջանակներում մարդկանց կաշառել են փողով, լոտոյի տոմսով: Փոխարենը՝ նրանցից պահանջվել է փոխել սովորությունները: Նույնիսկ քիչ, բայց արագ գումար ստանալու միտքը շատերին է գրավում՝ նշում է The Daily Mail-ը:
Ֆինանսական խթանը կարող է մղել նաև մարզվելու, պարբերական հանգստի և բուժզննության: Արդյունավետության առումով մեծ և փոքր չափի գումարները նույնն են:
Նման նախագծերին մասնակցած ծխողները երկու անգամ ավելի հաճախ են թողել ծխելը, քան բուժհիմնարկ դիմածները: Խթանը վարքի փոփոխության հավանականությունը մեծացրել է 62%-ով: Պայմանները չկատարելու համար տուգանքը ևս ազդել է:









































