Քրիստինա Ագիլերան վարձել է լավագույն դիետոլոգների երկրորդ հղիության ընթացքում չգիրանալու համար՝ հայտնում է spletnik.ru-ն:
Անցած ամառ երգչուհին զարմացրել է՝ գցելով 15 կգ քաշ և դառնալով 45 կգ: Այժմ նա երկրորդ երեխային է սպասում Մեթ Ռաթլերից ու շատ է վախենում նորից գիրանալ:
Քրիստինան շատ է աշխատել հանուն նման կազմվածքի: Նա երկրորդ անգամ հղիացել է նիհարելուց գրեթե անմիջապես հետո, ինչը նրան տխրեցրել է ու զարմացրել: Այս մասին հայտնում է Life&Style ամսագրի աղբյուրը:
Ագիլերան Մեթ Ռաթլերի հետ ամուսնացել է Սուրբ Վալենտինի օրը՝ Մեքսիկայում:
Քրիստինա Ագիլերան
Մեթ Ռաթլերն ու Քրիստինա Ագիլերան
Քրիստինա Ագիլերան՝ 2010-ին









































