Հնդկաստանը դադարեցրել է Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing ինքնաթիռի որոնողական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին:
Նշվում է, որ դա արվել է Մալայզիայի իշխանությունների խնդրանքով, որոնք ցանկանում են վերանայել որոնողական գործողությունների նկատմամբ մոտեցումները նոր տվյալների ֆոնին, թե ինքնաթիռը հավանաբար առևանգվել է:
«Օպերացիայի դադարեցումը պետք է գնահատել որպես ընդմիջում»,- հայտարարել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը՝ հավելելով, որ այժմ Մալայզիայի իշխանությունները կորոշեն, թե որ տարածքում պետք է տեղի ունենան հետագա որոնողական գործողությունները:






































