Այսօր՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին խնդրեց ներկայացնել 2018-ի ներդրումների թվային տվյալները:
Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, հրապարակավ չներկայացրեց այդ տվյալները. «Ես ձեզ կփոխանցեմ, հետո դուք ինչքանով որ հարմար կհամարեք, կհրապարակայնացնեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































