Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բելգրադում կայացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 20-րդ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը հանդես է եկել Մեծամորի ատոմակայանը փակելու առաջարկով։
Իբրահիմովը, ընդգծելով, որ Մեծամորի ատոմակայանը «լուրջ վտանգ» է ստեղծում տարածաշրջանի երկրների համար, ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ է արել դադարեցնել կայանի գործունեությունը, որից «ամեն րոպե վտանգ է բխում» տարածաշրջանի համար.
«Ինձնից հետո ելույթ ունեցան Հայաստանի ներկայացուցիչները։ Նրանք ընդգծեցին, որ մայիսի 2-6-ը տարբեր երկրներից մասնագետներ են ժամանել Հայաստան և դիտարկում անցկացրել կայանում։ Հայտարարվել է, որ որոշ թերությունների շտկումից հետո կայանը շարունակելու է իր գործունեությունը»։