Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Քանի դեռ չկա իրական ներդրումային առաջարկ, անընդունելի է շահարկել «Նաիրիտի գործարանի» պարտքի զիջման մեխանիզմների հարցը. Սերժ Վարագ Սիսեռյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հայտարարություն է տարածել «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը «Փաստ» թերթում տպագրված «Նաիրիտն աճուրդով կվաճառվի.
գործարանի համակարգող խմբին քննարկմանը չեն հրավիրել» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հայտնում է գործընթացի շուրջ առկա իրավիճակի մանրամասները.

«Հունիսի վերջին կայանալիք աճուրդը օրենքի պահանջ է, սակայն կառավարության ջանքերով հաջողվել է աճուրդի իրականացման նախապայման սահմանել գործարանի արտադրական մասի, շեշտում եմ, ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի, ինչպես հոդվածագիրն է նշում, «մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը»: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում՝ կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է նախորդ հանդիպմանը, ապա դա եղել է պարտատերերի խորհրդի անդամների խորհրդակցություն, որին համակարգման խումբը չի անդամակցում: Ավելին, համաձայն 15.05.2019թ. Համակարգման խորհրդի՝ Կառավարությունում կայացած խորհրդակցության արձանագրության՝ որոշվել է, որ համակարգման խմբի անդամները պետք է ներկայացնեն իրական ներդրող՝ իր բիզնես ծրագրով, որից հետո միայն քննարկումները կշարունակվեն: Կարծում եմ՝ բանական մտածողությունը այսքանից հետո չի կարող որևէ հարցադրում ներկայացնել հանդիպմանը այս կամ այն անձանց մասնակցելու վերաբերյալ:

Քանի դեռ չկա իրական ներդրումային առաջարկ, անընդունելի է շահարկել «Նաիրիտի գործարանի» պարտքի զիջման մեխանիզմների հարցը»,- ասված է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարի հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում