Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանն անդրադարձավ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության 5 հուշագրերի չեղարկմանը:
«Դեպքերի այսօրինակ զարգացումը հանելուկների շարքից չէ՝ նախաձեռնողների ականջները ցայտուն երևում են որոշումների հետևում: Թե որքան կտուժի Արցախը՝ այս պահին չափելի չէ, բայց որ մեր հակառակորդները Արցախը մեկուսացնելու հեռահար նպատակներ են հետապնդում՝ կասկածից վեր է»,- նկատեց նա:
Վարդևան Գրիգորյանը նշեց՝ Արցախի հիմնահարցը գերխնդիր է, Արցախի հզորացումը՝ գերնպատակ, ուստի պետք է լինել նախաձեռնող. «Մեր դիվանագետները և բարեկամական խմբերը չպետք է լինեն դիտորդի կարգավիճակում: Պետք է ամեն ինչ անել մնացած 8 հուշագրերի դեմ ոտնձգություն թույլ չտալու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: