Ջասթին Բիբերը հայտնի «Փուչիկով աղջիկը» կտավի պատկերով դաջվածք է արել: Երգիչը միանգամից հրապարակել է դաջվածքով լուսանկարները և դրանց տակ գրառել է. «Թույլ մի տվեք ձեր երազանքներին հեռանալ ձեզանից»:
Հարկ է նշել, որ երկրպագուներին դուր է եկել երգչի դաջվածքը: Սակայն նրանք համարում են, որ դա Բենքսիի տաղանդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, գրում է spletnik.ru-ն:









































