Իսրայելում «Թրամփի բարձունքներ» անվանումով նոր բնակավայր է հայտնվել, որը տեղակայված է Գոլանի բարձունքներում: Այն հանդիսավոր կերպով բացվեց վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից:
Նման ձևով Իսրայելը որոշել է շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահին՝ Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության ճանաչման համար:
Նեթանյահուն Դոնալդ Թրամփին «մեծ բարեկամ» է անվանել, որը պայքարում է արդարության համար ամբողջ աշխարհում:
Ամերիկացի առաջնորդն այս ժեստին ավանդաբար արձագանքել է Twitter-ում՝ գրելով, որ դա «մեծ պատիվ է» նրա համար: