ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կայցելի Լեհաստան և Բալթյան երկրներ՝ հաստատելու ԱՄՆ պարտականությունները՝ որպես ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության անդամ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:
Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Լեհաստանի ղեկավարների հետ խորհրդակցությունները կտևեն մարտի 17-19-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ «Բայդենը կքննարկի Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հնարավոր միջոցները»:








































