Իլինոյսի բնակիչ դեռահասը Instagram ֆոտոծառայությունում օգտահաշիվ է բացել՝ նվիրված հիվանդ տատին՝ Բեթիին: Այս մասին հայտնում է ABC-ն:
Instagranny-ն, ինչպես սկսել են նրան անվանել, հազարավոր հետևորդներն ունի: Նրանց թիվն այս պահի դրությամբ գերազանցում է 52 հազարը:
Զաք Բելդենի տատիկը պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում: Նրա կյանքի վերջին օրերի մասին թարմացումները հատուկ նախատեսված են այլ նահանգում բնակվող հարազատների ու ընկերների համար: Օգտահաշիվը, սակայն, դարձել է համընդհանուր ուշադրության առարկա:









































