Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Կրեմլը անթաքույց սատարելով Քոչարյանին՝ մեծացնում է իր խնդիրները Հայաստանում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մանրամասներ չհաղորդելով։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ՝ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում։ Դե  իսկ Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սերգեյ Կոպիրկինը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում: «Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ. Ս. Քոչարյանի հետ»,- ասված է Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ։

– Պարոն Սաֆարյան,  այս ընթացքում փորձագիտական քաղաքական շրջանակներում շատ է հնչել այն տեսակետը, որ Մոսկվան անթաքույց աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Մենք այս հանդիպումը կարո՞ղ ենք դիտարկել այդ շրջանակներում։

Միանշանակ այդ շրջանակներում է՝ Ռուսաստանի կողմից Ռոբերտ Քոչարյանին անթաքույց աջակցություն կա։ Բայց սա վերին աստիճանի վտանգավոր քաղաքականություն է հենց նույն Ռուսաստանի համար։ Կարծում եմ՝ բոլորդ եք հիշում Ռոբերտ Քոչարյանի վերջերս հրապարակված նամակը, որտեղ ինքը բառացիորեն եվրոպական կառույցներին առաջարկում էր, որ իրեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ գործիք դարձնեն, ինքը  դրան ասում էր՝ հակակշիռ։ Ակնհայտ է, որ ինքը մի ուժային կենտրոնի հետ այդ համաձայնությունն ունի՝ դա Ռուսաստանն է, և նա փաստորեն փորձում էր եվրոպական ու արևմտյան ուղղությունները ևս օգտագործել, որպեսզի իր ավերիչ խաղն ավելի լեգիտիմ լիներ։ Բարեբախտաբար, եվրոպական ոչ մի կառույց դրան ընթացք չտվեց։ Հիմա մենք տեսնում ենք, որ նա այդ նույն գործարքը կնքել է Մոսկվայի հետ և դարձել գործիք սեփական պետության դեմ՝ հանուն իր ապօրինի հարստության և ազատության պահպանման։ Պարզապես Ռուսաստանը պետք է մի բան հասկանա՝ նման քայլերով ինքը մի ամբողջ հասարակություն, որ 11 տարի արդարություն է պահանջել մարտի 1-ի վայրագությունների համար, կամա թե ակամա իր այս քայլով գնալով դարձնում է  հակառուսական, և Քոչարյանն ինքը դառնում է այդ հակառուսական տրամադրությունների գեներատորը։ Արդարություն պահանջող ժողովուրդը արդեն ստիպված է ոչ միայն պայքարել Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու համար, այլև նրա բոլոր պաշտպանիչ հովանոցներից պաշտպանվելու համար։

Կա մեկ ուրիշ խնդիր ևս. ի վերջո այս գործով Կրեմլին կարող է թվալ, թե ինքը լծակ է ձեռք բերում Հայաստանի նկատմամբ, բայց ակնհայտորեն ինքը մեծացնում է իր խնդիրները Հայաստանում և Հարավային Կովկասում։ Ռուսաստանի սթափ շրջանակները պետք է հասկացնեն, որ սա պարզապես հայ-ռուսական հարաբերությունները վնասելու անխոհեմ քայլ է  հենց նույն Ռուսաստանի կողմից։

– Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակետ հայտնեց, որ որոշ ուժեր հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ։ Մենք կարո՞ղ ենք ասել, որ այս ուժերը գործում են Ռուսաստանի օժանդակությամբ։

Եկեք չանվանենք Ռուսաստանի աջակցություն։ Հիբրիդային պատերազմը ինքը գործիքակազմ է, որն օգտագործվում է հակառակորդի կողմից։ Եթե Ուկրաինայի դեպքում հստակ է, որ այդ հիբրիդային պատերազմը վարում է Ռուսաստանը՝ անմիջապես հենց Կրեմլի մակարդակով, մենք չենք կարող նույնն ասել Հայաստանի համար։ Այստեղ էլ իհարկե հիբրիդային պարտիզանական ջոկատների թիկունքում կան ռուսական հետքեր։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից Ռուսաստանի շատ շրջանակներ դժգոհ մնացին, որովհետև կորցրին նախկին կոմֆորտի զոնաները. դրանք և՛ ռուսաստանահայ գործարարներ էին, և՛ Ռուսաստանի քաղաքական էլիտայի որոշակի շրջանակներ։ Միայն այն փաստը, որ պարզվեց, այսպես կոչված, «Ադեկվադ» խմբի և «antifake»-ի կապը Սանկտ Պետերբուրգի «թրոլների ֆաբրիկայի» հետ՝ սա արդեն մեծ բան է ասում։ Եվ կա նաև  տեղեկատվություն այն մասին, որ այս ծառայությունները ձեռք բերելու համար վճարել է  Ռոբերտ Քոչարյանը, կա նաև հավաստի տեղեկատվություն, որ, օրինակ, «Լազարևյան ակումբը» Քոչարյանի աջակցությանն արժանացած ակումբ է, որի մասին բարձրաձայնեց նաև Կոնստանտին Զատուլինը՝ իր կողքը նստեցնելով Ռոբերտ Քոչարյանին և հենց առաջին հավաքում նրան ձայն տալով։ Ինքներդ եք հասկանում, որ այդ աջակցությունը միայն խոսքի աջակցություն չէ։ Այս կտրվածքով տեսանելի է, թե ով է վճարում, տեսանելի է, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ այս պատերազմում կան, բայց այս պահին այն ինչ կարող ենք պնդել, հետևյալն է՝ նախկին իշխանությունների կողմից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է  տարվում։

– Կարծում եք՝ մեր իշխանությունների արձագանքն ու գործողություններն այս ամենի դեմ համարժե՞ք են։

Ոչ բոլոր առումներով, բայց բազմաթիվ դրվագներով կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր ու էֆեկտիվ է հակազդեցությունը։ Վերջին շրջանի հայտնի ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը խոսեց դավադիր պատերազմի հավանականության մասին։ Մենք տեսնում ենք, որ այդ հայտարարությունը հնչեց Արցախի սահմանագծին լարվածության աճի հետ միասին, մենք նաև լսեցինք, որ Ն. Փաշինյանը հայտարարեց ապրիլյան պատերազմի վերաբեյալ հետաքննություն սկսելու մասին, և Ազգային ժողովում հանձնաժողով ձևավորվեց։ Այսինքն՝ որպես կոնտրքայլեր՝ հասկացնելու, որ Հայաստանում այլևս միամիտներ չկան՝ ակնհայտորեն որոշ ուղղություններով քայլեր արվում են։ Կարող եմ նաև ասել, որ սևազգեստների հայտնի օպերացիայից հետո, ինքներդ եք տեսնում, որոշակի զգաստացում կա, սա նույնպես բան է ասում, ոստիկանության ներկայությունը Երևանում ամեն քայլափոխի նույնպես տեսանելի է։ Այսինքն՝ ինչ-որ բաներ արվում են, գուցե ոչ բոլոր տեղերում է բավարար, բայց կոնտրքայլեր արվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում