Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ արդյոք անցումային արդարադատության և վեթինգի ինստիտուտի ներդրմամբ կհասնենք դատական իշխանության առողջացմանը։
Փոխնախարարը նշել է․«Կայուն ձևավորված հավատն է, որ առաջացնելու է, ավելին՝ կարծում ենք՝ հենց բացառապես այս ճանապարհով է առաջացնելու, որովհետև եթե իրականացվում են առերևույթ ոչինչ չտվող միջամտություններ, ինչպես նախընթաց տարիների փորձն է ցույց տվել, դրանք չենք ուղեկցվել հանրային վստահության աճի զարգացման կայուն դինամիկայով։ Մենք այս փուլում մեկ տարբերակ ունենք՝ իրականացնելու արմատական բարեփոխումներ»։










































