Հարի Փոթերի հեղինակ Ջոան Ռոուլինգը Pottermore.com ռեսուրսում հրապարակել է «Քվիդիչի աշխարհի առաջնության պատմություն» գրքի առաջին մասը: Այս մասին հաղորդում է Deadline-ը:
«Քվիդիչի աշխարհի առաջնության պատմությունը» Ռոուլինգի բնագրից ամենաերկար հատվածն է, որ երբևէ տեղադրվել է կայքում:
«Մենք շատ ուրախ են հրապարակելու Ջոան Ռոուլինգի հետաքրքիր և գեղեցիկ պատմությունը կախարդական աշխարհում ամենահետաքրքիր մարզաձևերից մեկի մասին»,-ասել է կայքի գործադիր տնօրեն Սյուզան Յուրևիքսը:
Առաջին հատվածը հասանելի կլինի հաջորդ շաբաթ: Երկրորդը կհրապարակեն մարտի 21-ին:









































