Ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, Սպիտակ տանը, Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի հետ կողք-կողքի, հանդես է եկել այն մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, որոնք դուրս են գալիս բանտից, հաղորդում է AP-ն:
Պարբերականի տվյալներով, միջոցառմանը, որին մասնակցում էին կառավարության քարտուղարները, ակտիվիստները և նախկին բանտարկյալները, Քարդաշյանը հայտարարել է, որ կալանավորներն օգնություն կստանան բանտից դուրս գալուց հետո:
Մասնավորապես, աշխատանք գտնելու և «ճիշտ ուղու վրա մնալու» հարցում:
«Բոլորն են ուզում, որ հասարակության անվտանգությունն ապահովված լինի, և ինչքան շատ մենք … աջակցություն ունենանք, այնքան անվտանգ կլինի յուրաքանչյուրը», – հավելել է Քարդաշյանը:
Ինչպես նշվում է, Թրամփը գովել է Քարդաշյանին:









































