Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Ստեփան Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Դատարանը գրություն էր ստացել դատապարտյալների հիվանդանոցի պետի պաշտոնակատարի ստորագրությամբ, որով հայտնվում էր, որ ամբաստանյալ Ստեփան Հակոբյանն իր առողջական վիճակով չի կարող ներկայացվել դատարան ու ներկա լինել դատական նիստին:









































