Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Վեթինգը որևէ տեղ տանող ճանապարհ չէ . Ով ուզում է խոսի, բայց ոչ՝ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը.

Ներկա և ձևական նախկին ՀՀԿ-ական մի քանի գործիչներ՝ մասնավորապես ՀՀԿ-ի իշխանության ժամանակ արդարադատության նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը երեկ քննարկում էին կազմակերպել՝ ըստ էության փորձելով հիմնավորել, որ Հայաստանին վեթինգ պետք չէ, առավել ևս Ալբանիայի փորձի վրա հիմնված վեթինգ։

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ Ալբանիայում անցումային արդարադատություն և վեթինգ իրականացնելու ամենաշատը մեջբերվող նախադրյալը, որը նաև հաճախ ներկայիս իշխանությունների կողմից է վկայակոչվում, կոռուպցիայի տարածվածությունն է, բարեվարքության և հաշվետվողականության պակասը, սակայն կան այլ նախադրյալներ և փաստարկներ ևս, որոնք տարբեր տեղեր են տանում հայկական և ալբանական փորձի համեմատականները։ «2010թ. կազմակերպված հանցավորության դեմ պայքար։ ԵԽԽՎ շվեյցարացի պատվիրակի կողմից ներկայացված «Անմարդկային վերաբերմունքը և մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը» վերտառությամբ զեկույցում մանրամասն ներկայացվում էին, մասնավորապես, Ալբանիայի տարածքում մարդու օրգանների վաճառքի, թրաֆիքինգի անթույլատրելիության վերաբերյալ բազմաթիվ փաստեր, և կոչ էր արվում Ալբանիայի և Կոսովոյի իշխանություններին, որպեսզի վերջիններս քայլեր իրականացնեն իրավիճակը շտկելու վերաբերյալ։ Քանի որ այստեղ ստանդարտ գործիքակազմերն ըստ էության օգտակար լինել չէին կարող, այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է պայքարեին դրա դեմ, սերտաճած էին հանցավոր շրջանակների ու մաֆիայի հետ, այստեղ պետք էին արմատական քայլեր»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա միակ խնդիրը չէ, և Ալբանիան լուրջ խնդիրներ ունի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված, շատ հրապարակումներում երկիրն անվանվում է Եվրոպայի Կոլումբիա, և թերևս պարզ էր, թե ինչու Եվրամիությունը պետք է հատուկ պատիժներ սահմաներ Ալբանիայի համար»։

Իր ելույթը Արփինե Հովհաննիսյանը ավարտել է հետևյալ ձևակերպմամբ. «Եթե Ալբանիայում վեթինգն ուղեգիր է դեպի Եվրամիություն, ապա դեպի ո՞ւր ուղեգիր է Հայաստանում ակնկալվող վեթինգը»։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ այդ ամենի մասին խոսում են տարիներ շարունակ իշխանության եղած ուժի ներկայացուցիչներ, առավել ևս՝ արդարադատության նախարար աշխատած անձինք, որոնք իրենց պաշտոնավարման տարիներին նախաձեռնած որևէ բարեփոխում կյանքի չեն կոչել։ «Վեթինգն ու անցումային արդարադատությունը Հայաստանում պետք է տանի նորմալ դատական իշխանության, ժողովրդավարության։ Պետք է այդ ամենը հանգեցնի մի իրավիճակի, երբ որ վստահություն լինի դատարանների նկատմամբ, որը հիմա բացարձակապես չկա։ Վստահություն չկա ո՛չ հայտարարագրված գումարների առումով, ո՛չ որոշումների կայացման։ Տարիներ շարունակ կայացվել են որոշումներ, որոնք խնդրահարույց են»,- ասաց Կիրակոսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ խնդիրն այն է, որ միայն վեթինգով իսկապես հնարավոր չէ համակարգը փոխել։ Վեթինգն այն մեկն է ամբողջից, ինչ որ պետք է անել համակարգը մաքրելու, ոտքի հանելու համար. «Միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ այս գործընթացների տակ ինչ-որ թաքնված նպատակ կարող է լինել։ Նույն Դավիթ Հարությունյանը 15 դատական բարեփոխում է նախաձեռնել իր պաշտոնավարման ժամանակ, բայց մենք որևէ արդյունք չենք տեսել։ Մի տեսակ արդեն ձանձրալի է հին պաշտոնյաներին, հանրապետականներին մեկնաբանելը։ Վեթինգի նպատակը հստակ է՝ ունենալ իսկապես ազատ, արդար, անկախ դատարան, որը մենք անկախության օրվանից չենք ունեցել։ Իսկ հիմա այդ ամենի հեղինակները հանկարծ որոշել են վեթինգի ռիսկերից խոսել։ Այդ երկու խոսողներն էլ եղել են արդարադատության նախարար և որևէ տեսանելի քայլ դատարանների անկախության, արդար դատավարության իմաստով չեն արել։ Հակառակ քայլեր՝ ինչքան ասես։ Ով ուզում է թող խոսի այս գործընթացների մասին, բայց ոչ՝ իրենք»,- եզրափակեց Կիրակոսյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ անդրադառնալով արդարադատության երկու նախկին նախարարների դիտարկումներին՝ նկատեց. «Վեթինգի նպատակը երկրում արդարադատություն ունենալն է, դատավորների նկատմամբ վստահության ամրապնդումն է, արժանի, անկախ ու անկաշկանդ դատավոր ունենալն է։ Վեթինգը որևէ տեղ տանող ճանապարհ չէ, այն միջոց է»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում