Չինաստանի Իբին մարզի բնակիչ Յու Սյանը նվիրված և հոգատար հայր է: Նա ամեն օր 18 մղոն ճանապարհ է անցնում՝ որդուն ուսերի վրա տանելով դպրոց:
Տղան 12 տարեկան է: Հայր ու որդի վաղ են արթնանում, որպեսզի չուշանան դասերից: Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը:
Տղան չի կարողանում քայլել, քանի որ նրա ոտքերը ծռված են: Չնայած նա 12 տարեկան է, սակայն ունի 90 սմ հասակ: Հայրը նշել է, որ տղայի միտքը միանգամայն նորմալ է գործում: Հայրը երազում է, որ որդին շարունակի ուսումն ու այնուհետև քոլեջ գնա:












































