ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին խնդրում է պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել Քոչարյանի վերաբերյալ արած արտահայտությունների համար։ Այս մասին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով այսօրվա դատական նիստին հայտարարեց Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։
Հայցվոր կողմը զրպարտություն և վիրավորնք է համարում Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ ազատ արձակելուց հետո Փաշինյանի՝ Ֆրանսիայում արված հետեւյալ արտահայտությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: