Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ ԶՈՒ-ն վրեժ լուծեց զոհված մեր զինվորի համար. հակառակորդի որևէ սադրանք անպատասխան չի մնալու

«Այլ կերպ պարզապես չի կարող լինել. եթե մերոնք չպատասխանեն ադրբեջանական կողմի կրակոցներին՝ դրանց թիվը գնալով կաճի։ Այսպիսով, նման գործողություններով զսպվում է կոնֆլիկտի հետագա էսկալացիան և բռնության մակարդակի բարձրացումը»։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել ս. թ. հունիսի 1-ին Արցախի պաշտպանության առաջնագծում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին։ Այս լուրը կիրակի օրը՝ հունիսի 9-ին, հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ օպերացիան իրականացրած զինծառայողները բարձր որակով են կատարել առաջադրանքը։ Այլ մանրամասներ իրականացված օպերացիայի մասին չեն հաղորդվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հունիսի 9-ին հայկական կողմի կրակոցից շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի մեկ զինծառայող։ Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երկու երկրների արտգործնախարարների միջև տեղի ունենալիք հանդիպման նախօրեին հայկական կողմի իրականացրած «հերթական արյունահեղ գործողությունը» տապալում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները և «նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»:

Թեև, իհարկե, սա հայկական զինված ուժերի կողմից իրականացված առաջին պատժիչ գործողությունը չէ Ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ, բայց գոնե վերջին ամիսների, վերջին մեկ-երկու տարվա կտրվածքով բավական արտառոց դեպք է։ Ինչ-որ առումով սա քաղաքական կամ ռազմաքաղաքական ակցիա է, որը նաև խոսում է դրա հիմքում ընկած որոշակի քաղաքականության մասին։

ՀՀ ԶՈՒ-ի նոր մարտավարությունը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանական ոլորտի այլ պատասխանատուներ վերջին ամիսների ընթացքում տարբեր առիթներով հայտարարել են[1], որ երկրի պաշտպանական քաղաքականության մեջ ստրատեգիական բնույթի փոփոխություններ են լինելու, մեր զինված ուժերը պահպանությունից անցնում են ակտիվ պաշտպանության։ Այս մարտավարության էությունը հետևյալն է՝ ոչ թե անընդհատ նստել խրամատում և սպասել հակառակորդի հարձակմանը, այլ լինել ավելի նախաձեռնող, խույս չտալ հարձակողական գործողություններից, պատժիչ կամ կանխարգելիչ գործողությունների միջոցով կանխել նոր հնարավոր ագրեսիան, իրականացնել հակառակորդի սանձահարման/զսպման քաղաքականություն, անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք։ Դա կարող են անել «հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումները», որոնց մասին Տոնոյանը խոսել է իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում, կամ էլ, ասենք, առաջիկայում ձեռքբերվելիք Սու-30 բազմաֆունկցիոնալ կործանիչների օդաչուները։

Բայց կարո՞ղ ենք արդյոք մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման իրականացրած վերջին օպերացիան համարել նոր պաշտպանական քաղաքականության, հակառակորդի սանձահարման/զսպման մարտավարության կիրառումը պրակտիկայում։

https://cdn2.img.armeniasputnik.am/images//1597/32/15973259.jpg?fbclid=IwAR2tGWN0Te7AQKk0nZXmSqRm5AqkEbLb9UfMqaCVs2RfOqeTm0U-b6G1_ro

Օպերացիայի և պարգևատրման ուղերձը

Հարցին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից, ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը՝ ասելով, որ եթե մեր զինծառայողները բարեհաջող կերպով են առաջադրանքը կատարել և իրենց լավագույն կողմից են դրսևորել, ապա միանգամայն տրամաբանական է, որ նրանց պարգևատրում են։ Պարգևատրումների իմաստն էլ հենց դա է։ Իսկ եթե հարցին նայենք քաղաքական տեսանկյունից, ապա պատժիչ գործողությունն իրականացրած զինվորականների պարգևատրման մասին հրապարակայնորեն հայտարարվում է այն նպատակով, որպեսզի ցույց տրվի, որ Հայաստանը պատրաստ է ռազմական ցանկացած սցենարի և տուրք չի տալու որևէ ուժային ճնշմանը, այդ թվում՝ բանակցությունների ընթացքում հակառակորդի իրականացրած ռազմական սադրանքներին:

«Այս գործողության, զինվորականների պարգևատրման ուղերձն այն է, որ Ադրբեջանի որևէ ռազմական սադրանքին կամ հայ զինծառայողի սպանություն անպատասխան չի մնալու, ընդ որում՝ դա արվելու է հրապարակայնորեն»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց Ներսիսյանը։

Ռազմական մեկնաբանի խոսքերով՝ նման դեպք վաղուց չէր եղել այն պատճառով, որ մոտ 7-8 ամիս ռազմական իրադրությունը արցախա-ադրբեջանական շփման գծում բավական խաղաղ էր, բայց հետո՝ մոտ մեկ ամիս առաջ, այդ խաղաղությունը կրկին խախտվեց, փոխհրաձգությունները ինտենսիվացան, և երկու կողմերից էլ զոհեր եղան։ Ու քանի որ մեր հանրությունը բավական երկար ժամանակ հետ էր վարժվել առաջնագծից ստացվող վատ լուրերից, այս լույսի ներքո ՀՀ ՊՆ-ի վերջին հայտարարությունը պատժիչ գործողության մասին ինչ-որ նոր բան է թվում։

«Որոշ մարդիկ հույս ունեին, որ այդ հարաբերական անդորրը սահմանին հավերժ կտևի, բայց ակնհայտ էր, որ դա, ցավոք, ժամանակավոր երևույթ է»,- ասում է վերլուծաբանը։

Եթե չպատասխանենք՝ բռնությունների թիվը կաճի

Լեոնիդ Ներսիսյանի գնահատմամբ, սակայն, առայժմ չենք տեսել ինչ-որ առանձնահատուկ ռազմական գործողություններ, իրավիճակներ, որոնց հիման վրա կկարողանայինք եզրակացնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր զինված ուժերի պաշտպանական քաղաքականության մեջ։

«Առայժմ մենք տեսել ենք սովորական փոխհրաձգություններ և դիպուկահարների մենամարտեր շփման գծում և մոտավորապես այնպիսի պատժիչ գործողություն, ինչպիսին իրականացվել է նաև նախկինում։ Առայժմ ես չեմ տեսնում մեծ տարբերություն վերջին միջադեպի ու պարգևատրման և նախկինում իրականացված նմանատիպ գործողությունների միջև»։

Ամեն դեպքում, որքանո՞վ են արդյունավետ նման պատժիչ գործողությունները, դրանք կօգնեն կանխարգելել հակառակորդի հետագա ռազմական ոտնձգությունները։

Պատասխանելով մեր հարցին՝ ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանն ասաց, որ հայկական կողմը նախկինում էլ է պատժիչ գործողություններ նախաձեռնել, բայց պետք է հասկանալ շատ պարզ մի բան՝ ադրբեջանական կողմը ամեն դեպքում շարունակելու է ուժային ճնշման փորձեր անել, և այս իմաստով պատժիչ կամ կանխարգելիչ գործողությունները շատ կարևոր են, քանի որ, նախ, դրանք թույլ կտան մեղմել այդ ճնշումը, և երկրորդը՝ բարոյահոգեբանական որոշակի ազդեցություն կունենան՝ բացասական տրամադրություններ առաջացնելով ադրբեջանական հասարակությունում։

«Այլ կերպ պարզապես չի կարող լինել. եթե մերոնք չպատասխանեն ադրբեջանական կողմի կրակոցներին՝ դրանց թիվը գնալով կաճի։ Այսպիսով, նման գործողություններով զսպվում է կոնֆլիկտի հետագա էսկալացիան և բռնության մակարդակի բարձրացումը»,- ավելացրեց Ներսիսյանը։

Հղումներ

[1] Տե՛ս նաև՝ «Տոնոյանը հնչեցրեց հայկական կողմի նոր բանաձևը. «Հայաստանը պետք է ջախջախի հակառակորդին»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում