Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Զոհ առաջնագծում․ ադրբեջանական սադրանքի պատճառները

Այսօր վաղ առավոտյան հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը:

Եթե ամփոփենք վերջին մեկ ամսվա ժամանակագրությունը, վստահաբար կարող ենք պնդել, որ, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունը» կամ Դուշանբեի պայմանավորվածություններն այլևս չեն գործում։ Չնայած՝ դրանց արդյունավետության շուրջ անհանգստություններ հնչել են ի սկզբանե։ Բանն այն է, որ այդ պայմանավորվածությունները չունեին ինստիտուցիոնալ հիմք, ամրապնդված չէին միջազգային լուրջ երաշխիքներով։ Ակնհայտ էր, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Բաքվի մոտ առաջացել էին չարդարացված սպասումներ, իսկ Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր պետք՝ կարգավորման գործընթացում ներգրավվելու համար։ Հենց այդ ստատուս-քվոն էլ ծնեց Դուշանբեի պայմանավորվածությունները, որոնք, սակայն, ինչպես կանխատեսվում էր, երկար կյանք չէին ունենալու, որովհետև ակնհայտորեն առաջընթաց չէր կարող արձանագրվել կարգավորման գործընթացում։

Բաքուն առաջնագծում ակտիվացավ անցյալ ամսվա վերջին, երբ Հայաստան ժամանեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Անշուշտ, այս երկու իրադարձությունների միջև անուղղակի կապն ակնհայտ էր, հիմա նույնպես Ադրբեջանը լարվածությունը թեժ պահելու առիթ ունի՝ այդպիսով արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարածաշրջանային ավարտված այցին։

Այս պարագայում՝ Բաքուն էսկալացիան սկսեց ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիայով։ Մայիսի 30-ին, երբ համանախագահները դեռ տարածաշրջանում էին, Բաքուն հայտարարեց, թե Ակնայի ուղղությամբ ունի զոհ։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը կտրականապես հերքեցին այս լուրը, սակայն արդեն ակնհայտ էր, որ դրանից հետո հակառակորդը դիմելու է ռազմական սադրանքի, այսպես կոչված՝ «պատասխան հակահարվածի», ինչը տեղի ունեցավ այսօր առավոտյան։ Արդյո՞ք ադրբեջանական կրակոցները հասգեագրված էին համանախագահներին, եթե՝ այո, ապա ի՞նչ մեսսիջներ էին միջնորդները բերել երեք մայրաքաղաքներ, որոնք այդքան անհանգստացրել էին Ալիևի իշխանությանը։
Մյուս կողմից՝ Բաքվում պատերազմական հռետորաբանության ուժգնացումը չի կարելի բացատրել միայն համանախագահների այցով։ Հունիսի 7-11-ը Նախիջևանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են և ակնհայտ է, որ դրանց թիրախը Հայաստանն ու Արցախն են, այլ խոսքով՝ Բաքուն ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։

Մյուս կողմից՝ Ադրբեջանի ռազմատենչությունը կարող է լեգիտիմացվել միջազգային որոշ կառուցյների ոչ ադեկվատ որոշումների ու վարքագծի հեռտևանքով։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Բաքուն անվտանգության պատշաճ երաշխիքներ չտվեց մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ՈւԵՖԱ-ն այդպես էլ որևէ դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը հյուրընկալած Բաքուն սա կարող է համարել իր քաղաքականությանը տրված միջազգային քարտ-բլանշ։

Եվ վերջապես Բաքվի մարտավարության համար խթան կարող էր հանդիսանալ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև եղած հակադրությունը։ Մինչ Երևանում ու Ստեփանակերտում փոխադարձաբար միմյանց մեջ «դավադիրներ» են փնտրում՝ երկուստեք տրվելով ինտրիգներ լարելու գայթակղությանը, ստեղծված իրավիճակի շահառուն դառնում է Բաքուն։

Ամեն դեպքում՝ կարճատև հարաբերական կայունությունից հետո թևակոխում ենք հոգեմաշ պատերազմի փուլ, ինչն ավելի է մեծացնում պատերազմի վերսկսման ռիկսերը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում