Friday, 26 04 2024
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Վիտալի Բալասանյանի «գործը հեշտացավ», կամ Բակո Սահակյանի մեսիջը Նիկոլ Փաշինյանին

Պաշտոնապես հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Սա, իհարկե, Արցախում տեղի ունեցած միակ փոփոխությունը չէ, բայց ուշագրավ է հատկապես Վիտալի Բալասանյանի և Հայաստանի իշխանությունների անթաքույց տարաձայնությունների ֆոնին։ Իհարկե, Բալասանյանի հրաժարականի պատճառը կարող է լինել նրա՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկությունը, և ամիսներ առաջ ինքը Բալասանյանը հայտարարել էր, որ երբ վերջնական որոշում կայացնի առաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ հրաժարական կտա։ Մամուլում թեմայի շուրջ ամենատարբեր վարկածները շրջանառվեցին՝ ընդհուպ խոսք գնաց այն մասին, որ Բալասանյանի հրաժարականը պարտադրված է եղել պաշտոնական Երևանի կողմից՝ բյուջեից Արցախին հատկացումներ չանելու սպառնալիքով, ինչը, բնականաբար, արագորեն հերքվեց թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի համապատասխան մարմինների կողմից։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ այս որոշումը հասունանում էր, քանի որ վաղուց էր հայտնի, որ Վիտալի Բալասանյանը 2020 թվականի ընտրությունների նախագահի թեկնածուներից մեկն է։ «Իմ կարծիքով՝ երբեմն Վիտալի Բալասանյանի պետական պաշտոնը իրեն ինչ-որ չափով հակասության մեջ էր դնում իր նախընտրական տրամադրությունների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ ընտրությունների ժամանակ որոշ հայտարարություններ, արտահայտություններ ու մեկնաբանություններ մղված են լինում կոնկրետ լսարանին ու ընտրազանգվածին, և շատ դեպքերում դրանց տոնայնությունն ու շեշտադրությունը հակասում են պետական պաշտոնյայի կարգավիճակին ու ոչ միանշանակ գնահատականների արժանանում. «Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ Վիտալի Բալասանյանի որոշ հայտարարություններ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից, մեղմ ասած, ոչ միանշանակ են ընդունվում։ Հիշում եք, որ եղան տարբեր մեկնաբանություններ այս թեմայով։ Այս որոշումով, ըստ իս, հեշտանում է նաև Վիտալի Բալասանյանի գործը, որը պետական պաշտոնից դուրս կարող է շատ ավելի ազատ իրեն զգալ՝ իր նախընտրական արշավն անցկացնելու համար և, առհասարակ, իր արտահայտություններում»։

Այս իրավիճակը, մեր զրուցակցի կարծիքով՝ այլևս երկիմաստ վիճակի մեջ չի դնի նաև Արցախի այսօրվա իշխանություններին՝ մասնավորապես Բակո Սահակյանին։ «Նաև ես կարծում եմ, որ սա մեսիջի նման մի բան է, որ պաշտոնական Ստեփանակերտը հղում է Երևանին՝ առ այն, որ իրենք ամեն դեպքում քայլ են անում, որպեսզի մի հայրենիքի երկու ղեկավարության միջև առկա անհարթությունները շտկվեն։ Առաջին մեսիջը Բակո Սահակյանի հարցազրույցն էր, երբ ինքը միտք արտահայտեց, որ եթե կան անվստահություններ ու կասկածներ՝ դրան ոչ թե լրագրողների միջոցով է պետք արտահայտել, այլ նստել ու քննարկել։ Սա գործնական քայլ էր, որի միջոցով պետական ապարատից հեռացավ պաշտոնյա, որը բավականին գրգռում էր Հայաստանի ներկայիս ղեկավարությանը։ Սա այն մեսիջներից է, որ Հայաստանի գործող իշխանությունները պետք է ընկալեն և ադեկվատ արձագանքեն»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականը, բացի ընտրություններին պատրաստվելու նրա ցանկությունից, կարելի է պայմանավորել նաև նրա ու Հայաստանի նոր իշխանությունների ոչ բարյացակամ հարաբերություններով. «Վիտալի Բալասանյանը բացահայտ վատ վերաբերմունք էր դրսևորում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության նկատմամբ։ Նա դա չէր էլ թաքցնում, ու բանը հասավ նրան, որ Բալասանյանը մայիսի 9-ին հայտարարեց, որ Դուշանբեի պայմանավորվածություններից շահել է միայն Ադրբեջանը։ Դրանից հետո, ճիշտ է, Արցախի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը շտկեց իրավիճակը՝ հայտարարելով, որ դա մասնավոր կարծիք է, սակայն ակնհայտ է, որ Վիտալի Բալասանյանը որոշակի տարաձայնություններ ունի ՀՀ իշխանությունների հետ և դա դրսևորվում էր նաև նրանով, որ նա շատ հաճախ ցուցադրական հանդիպում էր այն մարդկանց, որոնք բացահայտ վատ վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Այնպես որ, շատ հնարավոր է, որ այդ պաշտոնականությունը լինի վերը նշվածի համատեքստում»։

Հարցին, թե սա կարող էր նաև Բակո Սահակյանի կողմից մեսիջ լինել ՀՀ իշխանություններին լարվածությունը որոշակիորեն թուլացնելու համար, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Կարող ենք այդպես դիտարկել, բայց նաև այնպես, որ Ստեփանակերտն այլընտրանք չի ունեցել և կատարել է Ն. Փաշինյանի պահանջը»։

Վարդանյանը միանգամայն հավանական է համարում, որ սա եղել է Նիկոլ Փաշինյանի պահանջով։ «Անցած տարի էլ տեղի ունեցան պաշտոնանկություններ Արցախում, հիշենք Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության շուրջ Արցախի ուժայինների արձագանքը և դրան հաջորդած իրադարձությունները։ Դրա մասին բացահայտ չխոսվեց, բայց հենց ընտրություններից անմիջապես հետո Բակո Սահակյանի մերձավոր շրջապատի մարդիկ հրաժարական տվեցին և ակնհայտ էր, որ դա կատարվել է Նիկոլ Փաշինյանի պահանջով։ Թե՛ Վիտալի Բալասանյանի, թե՛ նախկինում մյուս ուժայինների հեռացումը հենց այնպես չէր կարող լինել, քանի որ նրանք Բակո Սահակյանի իշխանության հենասյուներից են, սերտաճել են իշխանությանը ու դարձել իշխանության, այսպես ասած, ռազմական հենասյունը։ Առանց պահանջի Բակո Սահակյանը նրանց հեռացնելու ճանապարհով չէր գնա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում