ԱՄՆ-ում սեքս-բիզնեսի մասնակիցների կեսը իրենց ծառայությունները գովազդելու համար օգտագործում են սոցցանցերը, քանի որ գովազդային կայքերը հաճախ դառնում են ոստիկանության թիրախը՝ գրում է Times-ը:
Համաձայն ԱՄՆ քաղաքային տնտեսության ինստիտուտի զեկույցի՝ սեքս-բիզնեսի աշխատակիցների կեսից ավելին որպես գովազդային հարթակ օգտագործում են այնպիսի ցանցեր, ինչպիսիք են MySpaceն ու Facebook-ը, ինչպես նաև խաղային MocoSpace կայքը:
Զեկույցում ասվում է, որ գովազդը սոցցանցում շատ արդյունավետ է: Ըստ հետազոտողների՝ խոշոր քաղաքներում ծառայությունների եկամուտը շաբաթական կազմում է մինչև 32 հազար դոլար:







































