Կանադայի Գալիֆաքս նավահանգստում երեկ ուշ երեկոյան բեռնման ժամանակ 15 մետր բարձրությունից նավի տախտակամածին է ընկել ուրանի հեքսաֆտորիդով բեռնարկղը: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները՝ դրա հետևանքով տեղի է ունեցել ռադիացիայի արտահոսք: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նավահանգիստ են ժամանել հրշեջներն ու վտանգավոր նյութերով տեխնածին աղետների հետևանքների վերացման գծով մասնագետների խմբերը: Նրանք գնահատում են վտանգավորության մակարդակը:
Դեպքը տեղի է ունեցել The Atlantic Companion նավի վրա, որը պատկանում է ամերիկյան տրանսպորտային Atlantic Container ընկերությանը: Դրա սեփականատերն է Grimaldi Group իտալական ընկերությունը, որը զբաղվում է Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև բեռնարկղերի փոխադրումներով:
Ուրանի հեքսաֆտորիդը քիմիական բաղադրիչ է, որը կիրառվում է գազային ցենտրիֆուգներում միջուկային վառելիքի և միջուկային զենքի արտադրության համար ուրանի հարստացման գործընթացում:











































