Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

Եթե այսպես վերաբերվեն մեր բժիշկներին, 10-15 տարի հետո կմնանք «խոպանչի» բժիշկների հույսին. Արմեն Մուրադյան

ՊՎԾ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են խնդիրներ գնումների ընթացակարգի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարական աշխատանքների կազմակերպման գործընթացներում: Գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ կատարվել է պլանային աշխատանք: Ռեկտորի հավաստմամբ՝ չորս տարվա ընթացքում կատարված աշխատանքը վիթխարի ծավալների է հասնում, շրջանառությունը հասել է 53 միլիարդի, արտասահմանցի ուսանողների թիվը հասել է 1700-ի:

ԵՊԲՀ-ում շուրջ 6 ամիս ուսումնասիրություններ են իրականացվել՝ ուսումնասիրության ժամանակահատվածն է եղել 2015-2018 թվականները: Ա. Մուրադյանի հավաստմամբ՝ բաց, գործընկերային աշխատանք է իրականացվել: Ռեկտորի խոսքով՝ զարմանք է առաջացնում այն, որ ժամանակ են տալիս, որ ԵՊԲՀ-ն մինչև հունիսի 15-ը ներկայացնի իր պատասխանը, բայց իրենք անսպասելի հայտարարություն են տարածում՝ տեղեկանքից ծաղկաքաղ արված նախադասություններ ներկայացնելով հանրությանը:

ԵՊԲՀ-ի հաղորդագրության մեջ նշված է. «ՊՎԾ-ի տեղեկանքում հստակ արձանագրված են ԵՊԲՀ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման բարելավումները՝ թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական, միգուցե կա՛մ տեխնիկական բացթողում է եղել դրանց չարձանագրումը ՊՎԾ-ի հայտարարության մեջ, կա՛մ ՊՎԾ-ն աշխատաքային նման գործելաոճ է որդեգրել՝ խոսել միայն բացթողումների մասին՝ չսպասելով համապաստախան պատասխանին»: Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ բարելավումների մասին չարձանագրելը, թերևս, բացթողում է եղել:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը այստեղ ևս քաղաքական հետագիծ են տեսնում, ռեկտորն ընդգծեց, որ չպետք է շահարկել այս հարցը. «Բուհերը ապաքաղաքականացված են, բժշկի աշխատանքը քաղաքականությունից դուրս աշխատանք է…»:

Ա. Մուրադյանը նաև ընդգծեց, որ եթե այսպես վերաբերվեն մեր բժիշկներին, 10-15 տարի հետո կմնանք «խոպանչի» բժիշկների հույսին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում