«Հրապարակը» գրում է. Լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ինչպես հայտնի է, գնահատում էր «չինովնիկ» ջահելների «անսպառ եռանդն ու նոր ծրագրերի և մտահղացումների ներուժը»: Նա հասկանում էր, որ չինովնիկական հատկանիշները երիտասարդների բնավորության մեջ այնքան էլ խրախուսելի չեն, բայց, գիտակցելով նրանց բանակի դերը ՀՀԿ-ի համար, պաշտպանիչ ելույթներ էր ունենում ուսանող-«չինովնիկների» մասին:
Մի անգամ նա նույնիսկ նեղսրտեց, երբ լրագրողները նրան ասացին, որ ուսխորհուրդների նախագահների ՀՀԿ-ական լինելը խոչընդոտում է ուսանողների հետ նրանց շփումներին: Հենց Անդրանիկ Մարգարյանն էր, որ ուսխորհուրդներին իրավունք տվեց 25 տոկոս մասնակցություն ունենալ բուհի կառավարման խորհրդում, մասնակցել կարևոր հարցերի լուծմանը, ռեկտորի, դեկանների և մյուս ընտրություններին ունենալ պետականորեն հաստատվող բյուջե: Սա մատուցվում էր որպես դեմոկրատական քայլ, ուսանողի դերի բարձրացում, մասնակցություն հայրենի բուհի կառավարմանը:
Իրականում, սակայն, ուսխորհուրդները դարձան իշխող կուսակցության հինգերորդ շարասյունը բուհի ներսում, կրթության նախարարին հնազանդ գործակալական ցանց, ռեկտորի կամակատարը և ՀՀԿ-ի ընտրական ռեսուրսը:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:







































