Նացիստական Գերմանիայի 9 նախկին բնակիչ Իտալիայում ցմահ ազատազրկման են ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմում խաղաղ բնակիչներ սպանելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վերոնա քաղաքի դատարանը վճիռը կայացրել է հեռակա կարգով: Ամբաստանյալները, որոնցից ամենաերիտասարդը արդեն 80 անց է, մեղավոր են ճանաչվել ավելի քան 140 մարդու սպանության մեջ Մոդենա քաղաքում և Հյուսիսային Իտալիայի այլ քաղաքներում:
Եվս մի քանի ամբաստանյալ մահացել է մինչև դատավճիռը:
Իրադարձությունները, որոնց մասին խոսվել է դատական պրոցեսի ժամանակ, վերաբերում են 1944 թ.-ին:
Պատժիչ օպերացիաներով նացիստները փորձում էին ճնշել իտալացիների ապստամբական շարժումը:










































