Իմ փաստաբանը մեկնաբանել է, ավելացնելու բան չունեմ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանն այն մասին, որ պետք է ներողություն խնդրի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից: «Դատավարական գործընթացներով զբաղվում է իմ փաստաբանը, նրանից կարող եք տեղեկանալ հետագա գործընթացների մասին: Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է»,- ասաց նախարարը: