Արքայադուստր Դիանան բրիտանացի լրագրողին թաքուն փոխանցել է արքայական ընտանիքի հեռախոսահամարների գաղտնի ցուցակը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանում նման ցուցմունքներ է ներկայացրել Քլայվ Գուդմանը՝ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող News of the World՝ այժմ գոյություն չունեցող պարբերականի նախկին աշխատակիցը: Վերջինս 2007-ին ազատազրկվել է Բուկինգեմյան պալատի ծառայողների հեռախոսներին ապօրինի հասանելիություն ձեռք բերելու կասկածանքով: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են արքայական ընտանիքի 15 հեռախոսային տեղեկատուներ, այսպես ասած՝ «կանաչ գիրք»:
Գուդմանն ասել է, որ դրանք 1992-ին իր գրասենյակ է ուղարկել արքայադուստր Դիանան:
Լրագրողի խոսքերով՝ պարբերականին նման տվյալներ ներկայացնելով՝ արքայադուստր Դիանան ցանկացել է ստանալ մամուլի աջակցությունը՝ ամուսնու՝ արքայազն Չարլզի հետ լարված հարաբերությունների ֆոնին:










































