Ճապոնիայի հարավ-արևմուտքը ցնցել է 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, ինչի հետևանքով 6 պրեֆեկտուրաների 18 բնակիչներ ստացել են թեթև վնասվածքներ:
Հիրոսիմա քաղաքում ժամանակավորապես անջատվել է 8000 ընտանիքների էլեկտրամատակարարումը՝ հայտնում է RIA Novosti-ն: ԱԷԿ-ներում վթարային իրավիճակներ չեն առաջացել:
Երկրաշարժը տեղի է ունեցել Ներքին ճապոնական ծովում՝ Սիկոկու, Կյուսյու և Հոնսյու կղզիների միջև: Ցնցման օջախը գտնվել է 80 կմ խորության վրա: Ցունամի չի եղել:
Մասնագետները նախազգուշացնում են, որ հաջորդ մի քանի օրերին այդ շրջանում տեղի կունենան հետցնցումներ:







































