Եվրոպան պետք է դիմակայի ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությանն» Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ։
Թեհրանի դեմ պատժամիջոցները նա անվանել է ալիք, որը հակասում է բոլոր կողմերի շահերին, իսկ Եվրոպային անգործության մեջ է մեղադրել։
Նա ընդգծել է, որ մեկ տարում ԵՄ-ն ոչ մի միջոց չի ձեռնարկել՝ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։
«Ակնկալում ենք, որ Եվրոպան հպարտություն կցուցաբերի՝ դիմակայելով Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը»,-ասել է Ռուհանին։









































