Մարտի 12-ին Կիևում կայացել է 30 Seconds to Mars երաժշտական խմբի համերգը, որի առաջատար Ջարեդ Լետոն այս տարի արժանացել է Օսկարի` հաղորդում է viva.au-ն:
Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային հայտնիություն վայելող խմբերը չեղյալ են հայտարարել իրենց համերգները Կիևում` երկրում տիրող անկայուն իրավիճակի կապակցությամբ, 30 Seconds to Mars-ը ժամանել է Կիև:
Մարտի 13-ին Ջարեդը այցելել է Եվրամայդան: Դերասան և երաժիշտ Ջարեդը լուսանկարել է բարիկադները և ինքնագրեր է տվել Եվրոմայդանի ակտիվիստներին:
«Դուք այժմ կես ճանապարհի վրա եք գտնվում: Դա բարդ է և դա ամենաբարձր գինն է, որ պետք է վճարեք նման առավելության համար, ինչպիսին է ունենալ սեփական ազատություն: Ուզում եմ, որ իմանաք, ես հասկանում եմ այն խմբերին, որոնք չեղյալ են հայտարարել իրենց համերգները, սակայն մենք չէինք կարող չգալ այս հիանալի քաղաք»,- ասել է նա իր ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ Օսկարի մրցանակաբաշխությանը Ջարեդ Լետոն ևս իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայի ժողովրդին:






































