Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ 2017-ին սպանված եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ինֆորմատոր է եղել, գրում է Wall Street Journal-ը։
Աղբյուրի խոսքով՝ 2017-ի փետրվարին Կիմ Չեն Նամը Մալայզիա է ժամանել ամերիկյան հետախուզության գործակալի հետ հանդիպելու համար։

«Ամերիկացի գործակալների և պարոն Կիմի միջև կապ է հաստատվել»,-ասել է պարբերականի զրուցակիցը՝ ընդգծելով, որ նա կարող էր կապեր ունենալ շատ երկրների հետախուզության հետ։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամը սպանվել է Կուալա Լումպուրի օդանավակայանում՝ երկու կանանց հարձակումից հետո։










































