ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չներկայանա G20- ի առաջնորդների հանդիպմանը, ապա ԱՄՆ-ը անմիջապես նոր հարկեր կսահմանի՝ հաղորդում է CNBC-ն:
Նրա խոսքով՝ ինքը «աներևակայելի երջանիկ» կլինի նոր՝ հարկեր սահմանելով, եթե Չինաստանը չմասնակցի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ G-20 գագաթնաժողովը այս տարի տեղի կունենա Օսակա քաղաքում։









































