«Ինտեր»-ը հետաքրքրվում է «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով, հաղորդում է Football Italia-ն:
Իտալական ակումբի ղեկավարությունը նախատեսում է խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն անձամբ Մանջուկիչը չի պատրաստվում իր ապագայի վերաբերյալ որոշում ընդունել` նախքան 2014թ. աշխարհի առաջնության ավարտը:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան ակումբի խաղացողով համալրվելու մտադրություն ունեն նաև «Ռոմա»-ն, «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:




































