Sunday, 07 06 2026
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

Ինչ կատարվեց Աբովյանում. Ծառուկյանը հաղթե՞ց, թե՞ պարտք մնաց Փաշինյանին

Աբովյանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքի համաձայն, Քաղաքացիական պայմանագիր կառավարող կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին, որը մեծ հաշվով համարվում է ԲՀԿ այսպես ասած ոչ պաշտոնական թեկնածու, կամ ուղակի՝ Գագիկ Ծառուկյանի ոչ պաշտոնական թեկնածու: Ձայների տարբերությունը մեծ չէ, և դա իհարկե անկարևոր տարր չէ, սակայն հիմնական ինտրիգն անշուշտ երկու թեկնածուների դիմակայության ընդհանուր հանգուցալուծումն էր և այն փաստորեն, համենայն դեպս նախնական տվյալով, հօգուտ Գագիկ Ծառուկյանի թեկնածուի է:

http://tsarukyan.am/wp-content/gallery/abovyan-55-amyak/Tsarukyan-21.10-21.jpg

Անշուշտ, այդ հանգամանքը կտա բավականին հեռուն տանող վերլուծությունների առիթ: Որոշակի դատողություններ արդեն հնչում են, տեղի ունեցածը որակելով Նիկոլ Փաշինյանի պարտություն: Առերևույթ, հնարավոր է խոսել հաղթանակի և պարտության այդ չափումներով, սակայն Աբովյանում ընտրության կապակցությամբ արժե անել թերևս մի քանի դիտարկում և արձանագրում: Աբովյանը հեղափոխությունից հետո առաջին ՏԻՄ ընտրությունը չէ, որտեղ պարտվում է Նիկոլ Փաշինյանի թեկնածուն: Հիշենք Կապանը, որից հետո Փաշինյանը շռնդալից հաղթանակ է տարել համապետական ընտրությանը: Ընդհանրապես, Հայաստանում ՏԻՄ ընտրությունների և համապետական քաղաքական իրավիճակի ուղիղ ասոցիացիաները խիստ հարաբերական են, քաղաքական համակարգերի և ինստիտուտների չկայացածության պատճառով: Նախկին համակարգում էլ լինում էին ինտրիգներ, ինչպես օրինակ 2012 թվականից առաջ Իջևանի քաղաքապետի ընտրությունն էր՝ ՀՀԿ-ԲՀԿ համատեքստում, որտեղ հաղթեց ԲՀԿ թեկնածուն և շատերն էին այդ հաղթանակը փորձում նախապես պրոյեկցել խորհրդարանի ընտրության վրա, որտեղ արձանագրվեց բացարձակապես այլ արդյունք: Դա նախորդ համակարգն էր, որտեղ ընտրություն չկար, բայց չէ՞ որ նույնը նաև նախորդ ՏԻՄ համակարգի ընտրական գործընթացներում էր: Դա հավաստում է, որ քաղաքական համակարգի չկայացածության և անգամ չգոյության պայմաններում համապետական և ՏԻՄ ասոցիացիաները ամենևին չունեն դասական քաղաքագիտական համարժեքություն:

Ըստ այդմ, խոսել Փաշինյանի պարտության մասին, համարժեք չէ, ինչպես օրինակ համարժեք չէր 2012-ին ընդառաջ Իջևանում ԲՀԿ թեկնածուի հաղթանակից հետո Սերժ Սարգսյանի պարտւթյան մասին խոսելը: Այդուհանդերձ, ՔՊ-ն Աբովյանում պարտվել է, Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելող թեկնածուն, թեկուզ ոչ ֆորմալ աջակցությունը վայելող՝ հաղթել: Սա իհարկե իր արտացոլումն անկասկած ունենալու է ներքաղաքական դաշտում, ինչի մասին մենք խոսել էինք դեռևս ընտրությունից առաջ:

Նախ, իհարկե հարկավոր է հասկանալ, թե որքանով է ապահովվել ընտրության օրինականությունը: Այլ կերպ ասած, արդյո՞ք Աբովյանի արդյունքը կլինի հարված ոստիկանությանը, քանի որ եղել են մի քանի սկանդալային հայտարարություններ իրավախախտումների մասին: ՔՊ-ականները արդյո՞ք Աբովյանի պարտությունը կփորձեն բարդել իրավապահների վրա, որոնց կմեղադրեն հին մեթոդները կանխարգելել չկարողանալու համար: Այստեղ էական է նաև, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակով և շեշտադրումներով կդնի Աբովյանում թիմի քաղաքական պարտության հարցը: Ըստ այդմ թիմը կարող է այսպես ասած պաշտպանվել պատասխանատվությունը իրավապահների վրա տեղափոխելու միջոցով: Ինչպես հայտնի է, ընտրության նախօրեին անհայտ անձինք այրել էին ՔՊ թեկնածուի շտաբի պետերից մեկի մեքենան և անգամ տունը: Իրավապահները առայժմ չունեն կոնկրետ պատասխաններ, համենայն դեպս հանրությանը ներկայացված:

Մյուս կողմից, արդյո՞ք Աբովյանում հաղթանակը այսպես ասած «պարտքի տակ» է գցում Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանի առաջ: Կամ, արդյո՞ք այդ հաղթանակը կարող է Դամոկլեսյան թրի նման կախվել նրա գլխին հենց հնարավոր իրավախախտումների համատեքստում: Այդօրինակ այսպես ասած ներքաղաքական վարկածների մի շարք տարբերակներ է հնարավոր դիտարկել, ընդհուպ այն, որ Աբովյանում հաղթանակը Գագիկ Ծառուկյանին տալիս է որոշակի առավելություն և նրան այսպես ասած մրցունակ է դարձնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, թեև շատերն էլ Ծառուկյանի հաղթանակի մեջ կարող են նկատել ՔՈչարյանի հաղթանակ, թեև ԲՀԿ առաջնորդը գրեթե երդվում է, որ կապ չունի նրա հետ: Միով բանիվ, Աբովյանը դեռևս կունենա իր արձագանքները և վարկածները: Սակայն, անհրաժեշտ է կանգնել նաև թերևս մի կարևոր հանգամանքի վրա, որը գալի է իհակրե մտածողությունից: Այն, որ Հայաստանում չի կարող լինել թեկուզ թեժ պայքարով, բայց իրական մրցակցությամբ ընտրություն, որում, այո՝ համապետական մակարդակում իշխող ուժը, վարչապետի գլխավորությամբ, կարող է և պարտություն կրել: Ի վերջո, նաև դրա հնարավորությունը վերականգնելու համար չէ՞ր թավշյա հեղափոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում