Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից մեկը հայտարարել է Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի հետ զինադադարի համաձայնության ձեռքբերման մասին: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հիշեցնելով, որ խմբավորումը վերջին մեկ օրում Գազայի հատվածից Իսրայելի հարավի ուղղությամբ մի քանի տասնյակ հրթիռ է արձակել:
«Կպահպանենք այդ պայմանավորվածությունները, եթե դրանց հետևեն օկուպանտները»,- հայտարարել է Խալեդ Ալ-Բատշը:











































