Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։